‘«Մալյորկան» 6 տարի անց վերադարձավ իսպանական Պրիմերա’

609

«Մալյորկան» վեց տարի անց դարձյալ նվաճեց Իսպանիայի առաջնության ուժեղագույնների խմբում հանդես գալու իրավունք:

Փլեյ-օֆֆի եզրափակիչի պատասխան խաղում «Մալյորկան» տանը 3:0 հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին», որն առաջին խաղում առավելության էր հասել2:0 հաշվով:

«Մալյորկան» Պրիմերայից դուրս էր մնացել 2012-2013 թվականների մրցաշրջանի արդյունքում եւ վեց տարի հանդես էր գալիս Սեգունդայում:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Բորիս Ջոնսոնի անձնական կյանքի շուրջ ծագած սկանդալը խարխլել է նրա վարկանիշը’