Մախաչկալա․ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

190

Երկուշաբթի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Մախաչկալայի ավտոլցակայաններից մեկում, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ։ Լցակայանի ութ ցիստեռններից պայթել են երկուսը, հրդեհ է բռնկվել, որի ծավալը հասել է 600 քմ-ի։

«Այս պահին հրդեհի հետևանքով տուժել է 105 մարդ, նրանցից 30-ը զոհվել են»,- ասվում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Դաղստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդման համաձայն՝ տուժածների տեղափոխման համար գործի է դրվել ԱԻՆ-ի Իլ-76 օդանավը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ է հրավիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով
Հաջորդ հոդվածըՋորջիայում Մեծ ժյուրին Թրամփի դեմ մեղադրանք է ներկայացրել