ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ է հրավիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով

172

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգոստոսի 16-ին արտակարգ նիստ է հրավիրել՝ արձագանքելով Հայաստանի ահազանգին այն մասին, որ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է հարևան Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով 120 հազար մարդ սովի է մատնվել ու բախվել լայնամասշտաբ հումանիտար աղետի, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press-ը։

Նշվում է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստը կանցկացվի բաց ռեժիմով և կկայանա օգոստոսի 16-ին։

Նախորդ հոդվածըԱրիսաբալագան տեղափոխվեց «Ռեալ»
Հաջորդ հոդվածըՄախաչկալա․ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի