ՄԱԿ․ Սուդանից փախստականների թիվը կարող է անցնել 800 հազարից

211

Փախստականների թիվը, ովքեր առաջիկայում կարող են լքել Սուդանը, կանցնի 800 հազարից։

Նման կարծիք է երկուշաբթի հայտնել ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի օգնական Ռաուֆ Մազուն, որի խոսքը մեջբերում է Reuters-ը։

«Բոլոր շահագրգիռ կառավարությունների և գործընկերների հետ խորհրդակցելուց հետո մենք ելնում ենք նրանից, որ Սուդանից փախստականների թիվը կկազմի 815 հազար մարդ, որոնք, հավանաբար, կարտագաղթեն յոթ հարևան երկրներ,- նշել է Մազուն։- Առանց այդ ճգնաժամն արագ լուծելու՝ մենք կշարունակենք հետևել, թե որքան մարդ է հեռանում՝ որոնելու անվտանգություն և օգնություն»։

Նշված գնահատականները ներառում են Սուդանի 580 հազար բնակիչներին, ինչպես նաև աֆրիկյան պետության տարածքում բնակվող փախստականներին, որոնք ավելի վաղ այնտեղ են ժամանել այլ երկրներից, մեծ մասամբ՝ Հարավային Սուդանից։

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ արդեն 73 հազար մարդ դուրս է եկել Սուդանից՝ դեպի հարևան երկրներ՝ Եգիպտոս, Լիբիա, Չադ, Էրիթրեա, Եթովպիա և Հարավային Սուդան։

Սուդանի բժիշկների արհմիության տվյալներով՝ բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը կազմում է 436 մարդ, վիրավորվածների՝ 2 174 մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ Հակամարտությունը Սուդանում կարող է տարածաշրջանի այլ երկրների ներքաշել
Հաջորդ հոդվածըԲունդեսլիգայի ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով