Փորձագետ․ Հակամարտությունը Սուդանում կարող է տարածաշրջանի այլ երկրների ներքաշել

155

Սուդանում ճգնաժամային իրավիճակը կարող է ձգձգվել և իր մեջ ներքաշել տարածաշրջանի այլ երկրների։

Նման կարծիք է հայտնել եգիպտոսցի քաղաքագետ Հայրի Օմարը։

«Պատերազմն ընդհանուր առմամբ կարող է երկար տևել՝ եթե հաշվի առնենք արագ արձագանքման ուժերի իրական դիրքերը և Արևմտյան Սուդանի ցեղախմբերի հետ նրանց հարաբերությունները»,- քաղաքագետի խոսքն է մեջբերել Al Arabiya հեռուստաալիքը։ Օմարը պարզաբանել է, որ «ունեցած պաշարները սպեցնազի ուժերին հնարավորություն չեն տա շարունակելու պատերազմը, սակայն  շրջադարձային պահ կարող է լինել, որը հակամարտությունը կտեղափոխի տարածաշրջանի այլ երկրներ»։

Փորձագետի կարծիքով՝ արագ արձագանքման ուժերին պակասում է հստակ քաղաքական նախագիծը, դրա բացակայությունը թույլ չի տալիս ապահովել պետության և հանրության իրական աջակցությունը։ Օմարը կարծում է, որ սպեցնազը զրկվել է սոցիալական աջակցությունից վերջին երկու տասնամյակների ընթացքում Դարֆուրի դեպքերին մասնակցելուց հետո։ Իսկ այդ տարածքում (որտեղից է ծնունդով նաև արագ արձագանքման ուժերի առաջնորդ Մուհամեդ Համդան Դագալոն) ամրանալու հնարավոր փորձը և Արևմտյան Սուդանի ցեղերին իր կողմը գրավելը «վերջնական արդյունքում կհանգեցնի անջատականության սաստկացման և Սուդանի պետության կազմից նոր շրջանների դուրս գալու, ինչպես եղել է հարավում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն մերժել է «Չելսիին»
Հաջորդ հոդվածըՄԱԿ․ Սուդանից փախստականների թիվը կարող է անցնել 800 հազարից