‘ՄԱԿ-ը Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնելու ծրագիր է մշակում’

881

ՄԱԿ-ում մշակվում է Սիրիայում խաղաղապահ առաքելության ծրագիրն ու ձևաչափը՝ այն դեպքում, եթե Անվտանգության խորհուրդը որոշում կայացնի միջամտելու արաբական այդ երկրի հակամարտությանը: Ինչպես ИТАР-ТАСС-ի թղթակցին հաղորդել է համաշխարհային այդ կառույցի տեղեկատվական աղբյուրը, ուրբաթ օրը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների հարցերով վարչությունը կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր միջամտության պլանը: «Ենթադրվում է, որ ծայրահեղ դեպքի համար նախատեսված առաքելությունը կազմված կլինի դիտորդական, ռազմական և քաղաքացիական բաղկացուցիչներից»,-հայտարարել է գործակալության զրուցակիցը: Ընդ որում՝ քաղաքացիական աշխատակիցները, նշել է նա, կզբաղվեն մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերով: Մեկ այլ դիվանագետ ասել է, թե հանդիպմանը մասնակցել են այնպիսի երկրներ, որոնց զինվորականներն ընդգրկված են տարածաշրջանի խաղաղապահ գործողություններում: «Եթե Անվտանգության խորհուրդը թույլ տա Սիրիայում ծավալել խաղաղապահ գործունեություն, կազմակերպությունն առաջին հերթին հենց նրանց կդիմի՝ խաղաղապահներ տրամադրելու խնդրով»,- պարզաբանել է նա:

Նախորդ հոդվածը‘Այսօր Գոռ Քլոյանի ծննդյան օրն է’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա և Սևան-Ճամբարակ ճանապարհները’