‘ՄԱԿ. Իրաքում մեկ ամսում զոհվել է 1100 մարդ’

971

Իրաքում անցյալ մեկ ամսվա ընթացքում բռնությունների զոհ է դարձել 1100 մարդ, հայտարարել է այդ երկրում ՄԱԿ-ի առաքելությունը:

Զոհերից առնվազն 600-ը խաղաղ բնակիչներ են, մնացածը՝ ոստիկաններ ու զինվորականներ: Մոտավորապես 2000 մարդ վիրավորվել է:

ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ իրենց զեկույցում հաշվի է առնվել միայն Իրաքի կենտրոնական կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքի վիճակագրությունը: Մինչդեռ երկրի տարածքի զգալի մասն այժմ վերահսկվում է «Իսլամական պետություն» շարժման գրոհայինների կողմից, և այնտեղից բռնության զոհերի վերաբերյալ հավաստի տեղեկություններ չեն ստացվում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սարգիս Քլոյան. Կլինի իշխանափոխություն՝ կլինի բացահայտում ‘
Հաջորդ հոդվածը‘Ալլա Հովհաննիսյան. Ժողովուրդ, պինդ եղեք, համախմբվեք, որպեսզի ազատվենք այս հանցավոր իշխանություններից ‘