‘ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել հետաքննել ռուսաստանցի լրագրողների մահվան հանգամանքները’

949

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է հրապարակել, որում կոչ է արել մանրազնին հետաքննել Ուկրաինայի արևելքում՝ Լուգանսկի մարզում, «Россия-1» հեռուստատեսության թղթակից Իգոր Կոռնելյուկի և նկարահանող խմբի հնչյունային օպերատոր Անտոն Վոլոշինի մահվան հանգամանքները:

«Լրագրողներն ավելի ու ավելի հաճախ են դառնում ուկրաինական զինված ուժերի զոհը»,- ՄԱԿ-ի նիստում հայտարարել է այդ կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Նրա ուկարինացի գործընկեր Յուրի Սերգեևը տեղեկացրել է, որ լրագրողների սպանվելուն նախորդել է անջատականների հարձակումը ուկրաինական զորքերի վրա, որից հետո մարտ է բռնկվել, ինչն էլ ճակատագրական է եղել այդ երկու լրագրողների համար: «Միայն հիվանդանոցում է պարզվել, որ Իգոր Կոռնելյուկը ռուսաստանցի լրագրող է: Մենք խորհուրդ ենք տվել ունենալ պաշտպանական հանդերձանք, այդ թվում՝ սաղավարներ և զրահաբաճկոններ: Նրանք չեն հետևել այդ խորհուրդին և ռիսկի են գնացել»,- նշել է Սերգեևը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գրոհայինները գրավել են Իրաքի խոշորագույն ՆՎԳ-ի տարածքի 75 %-ը’
Հաջորդ հոդվածը‘Խավի Մարտինեսը Ժերար Պիկեի, Պեդրոն՝ Չավիի փոխարեն’