‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտակարգ նիստ է անցկացրել ‘

1406

ՄԱԿ-ը պնդում է, որ անհրաժեշտ է ստուգել ռուսաստանյան զորքերի առկայությունն Ուկրաինայում: Միջազգային հանրությունը չի կարող աչք փակել Ուկրաինայի արևելքում ՌԴ զորքերի ներկայության վերաբերյալ հայտարարությունների վրա, դրանք պետք է կամ հաստատվեն, կամ հերքվեն, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

«Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա դա կնշանակի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ուղղակի խախտում»,- նշել է Ֆելթմանը:

Իր հերթին՝ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, թե Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացումը «սեփական ժողովրդի դեմ պատերազմող Կիևի հանցավոր քաղաքականության անմիջական հետևանքն է»: Չուրկինը նաև ՄԱԿ-ի ԱԽ-ին  առաջարկել է հորդորել ԱՄՆ-ին՝ չմիջամտել ուրիշ պետությունների գործերին: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կոմունիստների և անկուսակցականների անխախտ դաշինքը’
Հաջորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’