‘ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը մեկնարկել է, Հայաստանի պատվիրակության կազմն անհայտ է’

1025

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը: Ասամբլեայի նախագահ, Սերբիայի նախկին արտգործնախարար Վուկ Երեմիչը բացման խոսքով դիմել է համաշխարհային կազմակերպության 193 անդամ-երկրների պատվիրակություններին, հայտնում է «Իտառ Տասս» լրատվական գործակալությունը:

«Խաղաղությունը և անվտանգությունը կայունության գրավականն են, իսկ կայունությունն իր հերթին՝ աճի , զարգացման և հասարակության առաջընթացի  համար ահրաժեշտ բաղադրիչներից է»,- հայտարարել է Գլխավոր ասամբլեայի նախագահը նստաշրջանի բացման խոսքում: Նրա խոսքերով՝ հենց այս սկզբունքների շուրջ է կառուցվելու Ասամբլեայի ընթացիկ նստաշրջանի աշխատանքը:

67-րդ նստաշրջանի օրակարգում 168 թեմա կա, այդ թվում խաղաղության և անվտանգության պահպանման, միջուկային զենքի չտարածման սկզբունքի պահպանման, միջազգային իրավունքի զարգացման և այլ հարցեր:

Ասամբլեայի նստաշրջանում հայաստանյան պատվիրակության կազմը դեռ հայտնի չէ:

iLur-ի լրագրողի այն հարցին թե ով է ներկայացնելու ՀՀ պատվիրակությունը, ԱԳՆ մամլո ծառայությունից հրաժարվեցին պատասխանել՝ ասելով, որ դեռ ժամանակը չէ:

Նախորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Առաջին խաղային օրվա գոլերը (տեսանյութեր)’