ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շուկա վերադարձնել սննդամթերքը

329

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը համարում է, որ անհրաժեշտ է անհապաղ համաշխարհային շուկա վերադարձնել Ռուսաստանի և Ուկրաինայի սննդամթերքն ու պարարտանյութերը, ինչպես նաև բաց պահել գլոբալ առևտուրը։

Գլխավոր քարտուղարի տեսաուղերձը տարածվել է երկուշաբթի, միջազգային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ պարենային անվտանգության խնդիրների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովի ընթացքում։

«Դա ենթադրում է անհապաղ համաշխարհային շուկաներ վերադարձնել Ուկրաինայի սննդամթերքը, ինչպես նաև Ռուսաստանի սննդամթերքն ու պարարտանյութերը, և բաց պահել գլոբալ առևտուրը»,- նշել է Գութերիշը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊետդումայում ակտիվ մասնակցություն են ակնկալում
Հաջորդ հոդվածըՆոր օրինագիծ. «գեյ-քարոզչության» և «ավանդական արժեքները մերժելու» արգելք