Նոր օրինագիծ. «գեյ-քարոզչության» և «ավանդական արժեքները մերժելու» արգելք

427

ՌԴ պետդումայում նոր օրինագիծ է ներկայացվել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների» քարոզչությունն արգելելու վերաբերյալ։

Նախաձեռնող խումբն ուզում է փոփոխություններ մտցնել «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ» օրենքում։

Նախկինում  արգելվում էր ազգային թշնամանքի, ռասայական կամ կրոնական ատելության ու թշնամանքի, պատերազմի քարոզչության, ինչպես նաև ցանկացած այլ տեղեկության տարածումը, որի համար նախատեսված է քրեական կամ վարչական պատասխանատվություն։

Այդ ցուցակը պատգամավորները ցանկանում են լրացնել «ընտանեկան արժեքները մերժելու» և «ոչ ավանդական  սեռական հարաբերությունների քարոզչության արգելքի» վերաբերյալ կետերով, որոնք, նրանց կարծիքով, պակաս վտանգավոր չեն ռուսաստանյան հասարակության զարգացման համար, քան Ռուսաստանում արգելված «ինքնասպանության, թմրանյութերի, ծայրահեղականության, հանցավոր գործունեության» քարոզչությունը։

Այն կայքերը, որոնք, իշխանությունների կարծիքով՝ նման տիպի լուրեր կտարածեն, կընդգրկվեն արգելված կայքերի ցանկում և կարգելափակվեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շուկա վերադարձնել սննդամթերքը
Հաջորդ հոդվածըԲելառուսում արգելել են անկախ արհմիությունները