‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է այցելել ԿԺԴՀ’

1137

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ պատրաստ է այցելել ԿԺԴՀ՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին մայիսի 19-ին տեղեկացրել է «Յոնհափ» լրատվական գործակալությունը:

«Ես պատրաստ եմ մեկնել Փհենյան, եթե իմ այցն օգտակար լինի»,- նշել է Պան Գի Մունը Սեուլում ասիական առաջնորդների վեցերորդ համաժողովում: Ընդ որում՝ նա նշել է, որ այցը տեղի կունենա բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հարավային Կորեայի հետ սերտ համագործակցությամբ:

2014 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը բանաձև է ընդունել ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ: Դրանում դատապարտվում է «Հյուսիսային Կորեայում երկար ժամանակ մարդու իրավունքների համատարած և կոպիտ ոտնահարումը»: Դրանից հետո Փհենյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան միտումնավոր կերպով սրում են իրավիճակը, որպեսզի տապալեն երկրի սոցիալական կարգը, և որ բանաձևն ընդունվել է «թշնամական ուժերի ճնշման տակ»: ԿԺԴՀ ղեկավարությունը դա գնահատեց որպես «սադրանք և պատերազմի հայտարարություն»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ոստիկանների վայրագությունը ցուցադրվում է ամբողջ աշխարհով՝ խայտառակելով բոլորիս’
Հաջորդ հոդվածը‘Radio Deutschland. «Ռեալը» երեք տարվա պայմանագիր կկնքի Կլոպի հետ’