‘Արամ Մանուկյան. Ոստիկանների վայրագությունը ցուցադրվում է ամբողջ աշխարհով՝ խայտառակելով բոլորիս’

1433

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:

«Վստահ եմ՝ բոլորդ տեսել եք յութուբում հայտնված այն կադրերը, որտեղ Բաղրամյան 26-ից ոստիկանները, ասֆալտի վրա քարշ են տալիս այն ծնողներին, որոնց որդիները զոհվել են կամ սպանվել են խաղաղ պայմաններում բանակում: Ես ինքս քանի անգամ ներկա եմ եղել սրան, եւ ուզում եմ հայտարարել, որ այստեղ իշխանությունները երկու առումներով խախտումներ են կատարել:

Իրավական առումով նրանք խախտում են «Հավաքների ազատության մասին» օրենքը, ոստիկանները խախտել են այդ օրենքի մի քանի կետեր, որոնք կկարդամ: Նրանք պարտավոր են ղեկավարվել համաչափության սկզբունքով, ինչը խախտված է, այդ հավաքներն ու ցույցերը պետք է արգելակվեն, եթե այդտեղ հանցագործության կանխարգելման խնդիր կա, երբ հասարակական կարգի պահպանման խնդիր կա, եւ երբ դրանք գերակայում են:Մնացած դեպքերում՝ երբ խաղաղ ցույց է իրականացվում, ապա տվյալ դեպքերում ոստիկանությունը պարտավոր է ապահովել նշված ցույցերի բնականոն ընթացքը, եւ ոստիկանությունը պետք է աջակցի հավաքին: Այստեղ իրենք ոչ միայն օրենքն են խախտում, այլեւ մյուս օրենքն է խախտվում: Այս մարդիկ 7-8 ամիս իրենց երեխաների հետ կապված նամակներ են գրում, արդար պահանջի, բացահայտման խնդիր ունեն, կամ պարզաբանման կարիք ունեն, եւ նախագահականը որերորդ ամիս այդ մարդկանց չի լսում, չի պատասխանում, ոչ մի բանով այս մարդիկ ուշադրության չեն արժանանում: Ես գնահատում եմ ոչ միայն ոստիկանների, այլեւ նրանց հրաման տվողների արածը օրենքի խախտում եւ վայրագություն, խուժանություն, երբ այն մարդիկ, 60-65 տարեկան սեւազգեստ կանայք, մի քանի  հոգի, որոնք ոչ մի կերպ վտանգ չեն կարող ներկայացնել ոչ մի բանի, նրանց հետ վարվում են այսպես խուժանավարի, եւ դա նկարահանվում է, ցուցադրվում է ամբողջ աշխարհով՝ խայտառակելով եւ մեր ուսադիրի պատվիը, եւ մեր ոստիկանի պատիվը, եւ օրենքի պահապանի պատիվը, եւ խայտառակում է նաեւ բոլորիս: Մեզ այնքանով են խայտառակում, որ մենք չենք արձագանքում, չենք զսպում, իհարկե, ՀՔԾ-ն խնդիր է բացել, դա կքննվի, բայց ես չեմ կարծում, որ դա բավարար է, որովհետեւ կազմակերպիչներն ու հրաման տվողները պետք է պատժվեն: Այլ դեպքում՝ այս վայրագությունը կշարունակվի: Վաղը նրանք հերթական հավաքն են անցկացնելու, եւ ես առաջարկում եմ նրանց, ովքեր ինձ հետ համաձայն են, վաղվա իրենց հավաքին լսել իրենց խնդիրները, եւ այդ խնդիրը ներկայացնել ԱԺ-ում: Վաղը 11-ին Բաղրամյան 26-ի մոտ»: 

Նախորդ հոդվածը‘Մադոննան Instagram-ում տեղադրել է համբույրի պատրաստվող հրեայի և արաբի լուսանկար’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է այցելել ԿԺԴՀ’