‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը ԼՂ հիմնախնդրի մասին’

2807

Հուլիսի վեցի բրիֆինգի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին իրադարձություններին։ Նա, մասնավորապես, ասել է հետևյալը.

·         Ինչպես 2017 թ. հունիսի 22-ին ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մեր մտահոգությունն աճում է՝ կապված անվտանգության իրավիճակի վատթարացման հետ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում հրադադարի խախտման ամենավերջին դեպքերը։

·         Մենք ի գիտություն ենք ընդունել և երկրորդում ենք համանախագահների վերջին հայտարարությունը՝ կապված Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի մոտ բռնության նոր դեպքերի հետ, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։

·         Մենք կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական ցանկացած գործողությունից և խստորեն հորդորում ենք նրանց անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ու հետագայում բռնության դեպքերի բացառման ուղղությամբ։ Բանակցությունների անհապաղ վերսկսումն այս երկարատև ու վտանգավոր հակամարտության լուծման միակ ուղին է։

 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Երբեք քաղաքացիական բնակչությանը եւ օբյեկտները չենք թիրախավորել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը և Թրամփը հանդիպեցին առաջին անգամ և միմյանց ձեռք սեղմեցին’