‘Պուտինը և Թրամփը հանդիպեցին առաջին անգամ և միմյանց ձեռք սեղմեցին’

2746

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին շփումը կայացել է. «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի կուլուարներում նրանք իրար ձեռք են սեղմել և ողջունել միմյանց, հաղորդել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նրանք սեղմեցին միմյանց ձեռքը և ասացին, որ շուտով առանձին հանդիպում կունենան, շուտով կտեսնվեն»,- ասել է Պեսկովը:

Մեկնաբանելով Թրամփի այն խոսքը, թե ինքն անհամբերությամբ է սպասում Պուտինի հետ հանդիպմանը, և Պուտինի հետ քննարկելու բազմաթիվ հարցեր կան, Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահը նույնպես անհամբեր սպասում է այդ հանդիպմանը և շատ հարցեր ունի Թրամփին:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ն անհանգստացած է ԼՂ-ում լարվածության աճով ‘
Հաջորդ հոդվածը‘Արցախի ՊՆ-ն Ալխանլուում տեղակայված կրակակետերի մասին տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)’