‘ՄԱԿ-ի օմբուդսմեն. Սիրիան պետք է կանգնի Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև’

817

Սիրիայի հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ փաստերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հանձնի Հաագայի միջազգային քրեական դատարանի քննությանը, երեկ հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպան Նավանեթհեմ Փիլեյը:

Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման հետաքննությամբ զբաղվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի ձևավորած հատուկ հանձնախումբը, որի պատրաստած զեկույցներում հաստատվում են մարդու իրավունքների խախտման և մարդկության դեմ հանցագործությունների  փաստերը թե՛ Սիրիայի կառավարական զորքերի և թե՛ զինված ընդդիմության կողմից: ՄԱԿ-ի փորձագետները, մասնավորապես, փաստեր ունեն զանգվածային մահապատիժների, առևանգումների, բռնաբարությունների, երեխաների զինվորական հավաքագրման և այլ իրավախախտումների վերաբերյալ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հարազատները հայ ռազմագերուց երկտող են ստացել’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի նախկին նախագահին սպանության մեղադրանք է ներկայացվել’