‘Հարազատները հայ ռազմագերուց երկտող են ստացել’

1241

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակն այսօր հանդիպել է ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Ինչպես Tert.am-ին հաղորդել է զինվորի եղբայր Արման Ինջիղուլյանը, իրենց նամակը փոխանցվել է Հակոբին, նրանից էլ երկտող են ստացել:

«Բարև, ես շատ լավ եմ, ամեն ինչ կարգին է»,- գրել է Հակոբը:

«Նորմալ էր, իր ձեռագրով գրված էր, հիմա ավելի հանգիստ ենք»,- ասաց Արման Ինջիղուլյանը:

Հիշեցնենք, որ արդեն հայտնել էինք, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախկին նախագահը երկրի նախկին պաշտոնյաներին աշխատանքի է տեղավորում մասնավոր համալսարանում’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի օմբուդսմեն. Սիրիան պետք է կանգնի Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև’