‘ՄԱԿ. Ղրիմի թմրամոլները մահանում են՝ առանց փոխարինող թերապիայի’

1023

ՄԱԿ-ը և իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգ են հնչեցնում Ղրիմում թմրակախվածության դեմ փոխարինող թերապիայի կասեցման կապակցությամբ: Տասնյակ նախկին պացիենտներ, չստանալով փոխարինող դեղամիջոցներ, մահացել են՝ հիմնականում ինքնասպան լինելով կամ գերդոզավորումից: ՄԱԿ-ի տվյալները՝ Ղրիմում թմրակախվածություն ունեցող անձանց մահվան վերաբերյալ, BBC-ի հետ զրույցում հաստատել է նաև Ղրիմից և Դոնբասից ներգաղթած թմրակախյալներին օգնություն ցուցաբերող ուկրաինական կազմակերպությունը: Մինչդեռ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հերքում է դրանք: Այդ գերատեսչության մամլո քարտուղարը հայտարարել է, որ 2014 թ. մարտից մինչև տարեվերջ թերակղզու տարածքում մահացել է փոխարինող թերապիա անցնող ընդամենը յոթ հիվանդ, և ամենևին էլ ո՛չ թմրանյութերով թունավորվելու կամ ինքնասպան լինելու արդյունքում:

Փոխարինող թերապիան՝ մետադոնի և բուպրենորֆինի օգտագործմամբ, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից, Ուկրաինայում գործում է 2005 թվականից, սակայն Ռուսաստանում այն հակաօրինական է: Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը փոխարինող թերապիան համարում է վտանգավոր և ոչ արդյունավետ՝ թմրակախվածություն ունեցողներին մի թմրանյութից մեկ ուրիշի «նստեցնելու» առումով: Ղրիմում ռուսաստանյան օրենսդրությամբ արդեն դատապարտել են մի քանի նախկին հիվանդների ՝ թմրանյութերի ապօրինի պահման համար: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի հարցով բանակցություններում պայմանավորվել են զինադադարի կոչ անել’
Հաջորդ հոդվածը‘PEGIDA-ի առաջնորդը հրաժարական է տվել՝ Հիտլերի հետ կապված սկանդալից հետո’