ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը Բայդենին համարում է «ամենաթույլ նախագահը»

908

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ամերիկյան առաջնորդ Ջո Բայդենին անվանել է «ժամանակակից պատմության ամենաթույլ նախագահը» և պնդել է, որ ժամանակն է նրան թոշակի ուղարկելու։

«Ջո Բայդենը ժամանակակից պատմության ամենաթույլ նախագահն է։ Նրա օրոք տեղի ունեցավ Աֆղանստանից զորքերի աղետալի դուրսբերումը, աննախադեպ սահմանային ճգնաժամը, 40 տարվա մեջ ամենաուժեղ արժեզրկումը։ Ժամանակն է Ջո Բայդենին ուղարկելու թոշակի և կրկին Ամերիկան ուժեղ դարձնելու»,- ասել է Հեյլին Fox News հեռուստատեսությանը երեքշաբթի տված հարցազրույցում։

Բայդենը ապրիլի 25-ին պաշտոնապես հայտարարեց, որ երկրորդ ժամկետի համար առաջադրվում է 2024 թ․ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Ընտրվելու դեպքում Բայդենն իր ժամկետը կսկսի 82 տարեկանում և կդառնա պատմության ընթացքում ամերիկյան ամենատարեց նախագահը։

Փետրվարին Հեյլին, որն ավելի վաղ նույնպես հայտարարել էր նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, առաջարկել էր 75 տարեկանից սկսած՝ քաղաքական գործիչներին պարտավորեցնել անցնելու մտավոր գործունակության թեստավորում։ Սպիտակ տունը այդ գաղափարը համարեց «հարձակում Ջո Բայդենի վրա»։

Փոխանցում է tass.r-ն։

Նախորդ հոդվածըԱզարով․ Կիևի գործողությունները սպառնում են տարածաշրջանի միջուկային անվտանգությանը
Հաջորդ հոդվածըԻրանի հյուսիսում սպանվել է Փորձագետների խորհրդի անդամը