Իրանի հյուսիսում սպանվել է Փորձագետների խորհրդի անդամը

871

Իրանի Փորձագետների խորհրդի (հատուկ պետական մարմին Իրանում, որն ընտրում է իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդին) անդամ Աբբաս Ալի Սուլեյմանին չորեքշաբթի օրը սպանվել է երկրի հյուսիսային Մազանդերան գավառում, հաղորդել է Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է Բաբոլսեր քաղաքում։ Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, որը մահափորձ է կատարել քաղաքական գործչի դեմ։ Մազանդերանի անվտանգության ուժերը հաստատել են սպանության փաստը, սակայն հանցագործության դրդապատճառները դեռ  չեն բացահայտվել։

Սուլեյմանին մինչև բոլորովին վերջերս զբաղեցնում էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի ներկայացուցչի պաշտոնը երկրի կենտրոնական Իսպահան (Սպահան) գավառի Կաշան քաղաքում, ինչպես նաև Իսլամական հանրապետության հարավ-արևելյան Սիստան և Բելուջստան գավառներում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը Բայդենին համարում է «ամենաթույլ նախագահը»
Հաջորդ հոդվածըBoeing-ը լուծարում է դուստր ընկերությունը Բելառուսում