ՄԱԿ-ում դժվարանում են նշել Լեռնային Ղարաբաղից փախստականների ստույգ թիվը

401

Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը դժվարանում է կանխատեսել, թե որքան փախստականներ Լեռնային Ղարաբաղից կժամանեն Հայաստան։

Այդ մասին  Ժնևում կայացած ճեպազրույցում Երևանից տեսակապով հաղորդել է Հայաստանում փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին։

Վերջինս նշել է, որ Հայաստանի իշխանությունների տվյալների համաձայն՝ ուրբաթ առավոտվա դրությամբ երկիր է ժամանել Լեռնային Ղարաբաղի 88,7 հազար բնակիչ։

 «Շատ դժվար է ասել, թե դեռ ինչքան կգան»,- նշել է Բելանին՝ պարզաբանելով, որ «իրավիճակը շատ արագ է փոփոխվում»։ ՄԱԿ-ը և ընդհանրապես Հայաստանում աշխատող մարդասիրական հանրությունը իրենց օգնության պլաններում ելնում էին նրանից, որ ընդամենը 70-ից 90 հազար մարդ կգա։ «Ներկա պահին մենք գործ ունենք ավելի քան 80 հազարի հետ։ Որոշակիորեն՝ նախատեսված օգնության ծավալները հարկավոր է վերանայել։ Բայց մենք պատրաստ ենք հաղթահարել 100-120 հազարի հոսքը»,- եզրափակել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Նախորդ հոդվածըԲաքուն ներդրողներին կոչ է անում Ղարաբաղում աշխատել
Հաջորդ հոդվածըԱդրբեջանցիները ձերբակալել են Ղարաբաղի բանակի նախկին հրամանատարի