Բաքուն ներդրողներին կոչ է անում Ղարաբաղում աշխատել

475

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը բարեկամ երկրների գործարարներին կոչ է արել ուշադրություն դարձնել երկրի «ազատագրված տարածքներում» աշխատելու հնարավորություններին։

«Լավ հեռանկարներ են բացվում ներդրումների համար՝ հաշվի առնելով նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել ադրբեջանական հողերը օկուպացիայից ազատագրելուց հետո։ ․․․ Բարեկամ երկրների բիզնեսներին և ընկերություններին հորդորում ենք նկատի ունենալ ադրբեջանական տարածքներում աշխատանքի բարենպաստ պայմանները»,- ասել է Ասադովը «Դուշանբե-2023» միջազգային ներդրումային համաժողովում։

Ասադովի խոսքով՝ նշված տարածքներում  աշխատելու «անսպառ պաշարներ» կան։

Նախորդ հոդվածըՊեկին․ Խաչանովն ու Ռուբլյովը դուրս եկան քառորդ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ում դժվարանում են նշել Լեռնային Ղարաբաղից փախստականների ստույգ թիվը