‘ՄԱԿ. Ջիհադականներն Իրաքում սպանում են առանց դատ ու դատաստանի’

884

Ինչպես հայտարարել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, իրենց ձեռքի տակ հատատված տեղեկատվություն կա այն մասին, որ այս շաբաթ Իրաքի Մոսուլ քաղաքը գրաված գրոհայիններն այնտեղ խաղաղ բնակիչներին սպանում են առանց դատ ու դատաստանի:

ՄԱԿ-ի տվյալներով՝ երկու օր առաջ ջիհադականները գնդկահարել են Մոսուլի ոստիկանությունում աշխատող 17 մարդու: Մեկ այլ դեպքում, ըստ միջազգային կազմակերպության ունեցած տվյալների, գրոհայիններն սպանել են 12 զինվորի:

ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ վերջին օրերին տեղի ունեցող մարտերի ընթացքում սպանվել են հարյուրավոր իրաքցիներ, ընդ որում՝ խաղաղ բնակիչների մահվան համար պատասխանատվություն է կրում նաև Իրաքի բանակը, որը կրակ է բացել բնակելի թաղամասերի վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Շումախերին տեղափոխել են վերականգնողական բաժանմունք’