‘ՄԱԿ. Ջիհադիստներն սպառնում են ամբողջ Մերձավոր Արևելքին’

1009

ՄԱԿ-ի դիտորդները զեկույց են հրապարակել ծայրահեղական «Իսլամական պետություն» շարժման հանցագործությունների մասին՝ Սիրիայում նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

ՄԱԿ-ի փորձագետների՝ կես տարվա ընթացքում հավաքած տվյալները վկայում են, որ տեղի են ունեցել բազմաթիվ հրապարակային մահապատիժներ, և գրոհայինները տեղացիներին, այդ թվում՝ երեխաներին, ստիպել են ներկա լինել դրանց: Զոհերի, ավելի հաճախ՝ խաչ հանվածների մարմիններն այնուհետև օրեր շարունակ ի ցույց են դրվում հանրությանը:

Միևնույն ժամանակ՝ ՄԱԿ-ի դիտորդները վկայում են Սիրիայի կառավարական զորքերի վայրագությունների մասին. ուղղաթիռնռրից, այսպես կոչված՝ «տակառային ռումբեր» են նետում (սովորական մետաղյա տակառները լիցքավորում են պայթուցիկներով ու կոտորակառումբերով), քլորի գազ են բաց թողնում, հրետանին գնդակոծում է հիվանդանոցները, զինվորները խոշտանգում ու սպանում են խաղաղ բնակիչներին:

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ հակամարտությունը, որն արդեն անցել է  Իրաքի տարածք, կարող է ընդգրկել ամբողջ Մերձավոր Արևելքը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիայի նոր կառավարությունը կձևավորվի մինչև օգոստոսի 29-ը’
Հաջորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդն առաջարկում է Սիրիայում կռվող բրիտանացի իսլամիստներին զրկել հպատակությունից’