‘ՄԱԿ. Սիրիացի փախստականների թիվն անցել է 3 միլիոնից’

863

2011 թվականին սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով երկիրը լքած սիրիացիների թիվն անցել է 3 միլիոնից:

Այս թիվն է հրապարակել  ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունը՝ սիրիական ճգնաժամն անվանելով դարաշրջանի ամենախոշոր հումանիտար ճգնաժամը, որի վերջը չի երևում:

ՄԱԿ-ի գործակալության տեղեկության համաձայն՝ բացի այն մարդկանցից, ովքեր լքել են հայրենիքը, որտեղ ավելի քան երեք տարի չի դադարում զինված հակամարտությունը կառավարական ուժերի եւ զինված ապստամբների միջև, ևս 6,5 միլիոն մարդ  ստիպված է եղել լքել իր տունը, բայց  մնալ հայրենիքում:

Սա նշանակում է, որ մերձավորարևելյան 22 միլիոնանոց այս երկրի բնակչության առնվազն կեսը հարկադրաբար տեղահանվածներ են: Դրանց 50%-ից ավելին երեխաներ են:  Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ Ալոնսոն արդեն «Բավարիայի» ֆուտբոլիստ է’
Հաջորդ հոդվածը‘Ռասմուսեն. Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունը’