‘Մահացածների նոր մասունքներ են հայտնաբերել «Բոինգի» վթարման տեղում ‘

1025

Նիդերլանդների, Ուկրաինայի եւ ԵԱՀԿ փորձագետները հուլիսի 17-ին Դոնեցկում վթարի ենթարկված «Բոինգ-777»-ի վթարի վայրում հայտնաբերել են մարդկանց նոր մասունքներ: Այդ մասին տեղեկացրել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, հաղորդում է ТАСС-ը:
Նա չի հստակեցրել, թե քանի մարդու մասունքներ է հայտնաբերվել: Միաժամանակ, նա հայտարարել է, որ այս շաբաթ հայտնաբերվել է ավիավթարի եւս հինգ զոհ: Այսպիսով, ճանաչված դիակների ընդհանուր թիվը հասել է 289:
Նիդերլանդների կառավարության տվյալներով, չհայտնաբերված է մնում ավիավթարի 9 զոհ:
Հոկտեմբերի 27-ին հոլլանդացի դատախազ Ֆրեդ Վեստերբեկը Դոնեցկում «Բոինգ»-ի աղետի առաջնահերթ երկու սցենար է ներկայացրել՝ «կրակոցներ ՝ «երկիր-օդ» դասի հրթիռներով կամ այլ ինքնթիռից»: Նրա կարծիքով, Ռուսաստանը կարող է ունենալ լրացուցիչ տեղեկություններ, որոնք կհաստատեն կամ կհերքեն այս տարբերակները:
Ամստերդամից Կուալա-Լումպուր թռիչք իրականացնող Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2014թ հուլիսի 17-ին Դոնեցկի շրջակայքում: Բոլոր 298 ուղեւորները մահացել էին:

Նախորդ հոդվածը‘Շոտլանդացիները փոխել են անկախության նկատմամբ վերաբերմունքը հանրաքվեից 1,5 ամիս անց’
Հաջորդ հոդվածը‘ Կանադան Էբոլայի պատճառով փակում է մուտքը Արմ. Աֆրիկայի բնակիչների առաջ’