‘Շոտլանդացիները փոխել են անկախության նկատմամբ վերաբերմունքը հանրաքվեից 1,5 ամիս անց’

1174

Շոտլանդիայի բնակիչները կքվեարկեին անկախության օգտին, եթե հանրաքվեն տեղի ունենար մոտակա օրերին: Այդ մասին են վկայում մարզում բացասական արդյունքով անկախության հանրաքվեից վեց շաբաթ հետո անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, տեղեկացնում է The Guardian-ը:

Հոկտեմբերի 27-30-ն անցկացված սոցհարցման արդյունքներով, այժմ անկախությանը կողմ է Շոտլանդիայի բնակչության 52%-ը:

Ընդ որում, հարցվածների 40 տոկոսը համոզված է, որ նոր հանրաքվեն տեղի կունենա մոտակա 10 տարիների ընթացքում: Հարցվածների 16%-ը խոստովանել է, որ նոր հանրաքվե անցկացնելու կարիք չկա:  

Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի անկախացման հանրաքվեն տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին: Անկախությանը դեմ քվեարկեց Շոտլանդիայի բնակչության 55%-ը, կողմ՝ 45-ը: Հանրաքվեին մասնակցեց ընտրական իրավունք ունեցող բնակչության 84 տոկոսը:

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդ. Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումն ավելի արդյունավետ է, քան թվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացածների նոր մասունքներ են հայտնաբերել «Բոինգի» վթարման տեղում ‘