‘Մահացած զինվորի ծնողից կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ աշխատակիցը’

1356

Ս.թ սեպտեմբերի 10-ին,  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ  վարչության կողմից  համատեղ ձեռնարկած  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին,  ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական  պաշտպանության  վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:

Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի  սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին,  օրենքով սահմանված կարգով,  անհատույց դրամական աջակցության  տրամադրումն իբր  արագացնելու դիմաց,  զինվորի ծնողից  պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: 

Նախորդ հոդվածը‘Բաթումում ջրահեղձված երիտասարդին դեռ չեն գտել. նա կնոջ եւ երեխայի հետ գնացել էր հանգստանալու’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել’