‘Մահացել է դերասան Քրիստոֆեր Լին’

1582

93 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Քրիստոֆեր Լին՝ հայտնի «Մատանիների տիրակալը» եւ «Հոբբիթ» եռապատումներում Սարումանի դերակատարմամբ: Փոխանցում է The Telegraph-ը: Նշվում է, որ դերասանը մահացել է հիվանդանոցում՝ շնչուղիների հետ կապված ծանր հիվանդության հետեւանքով:

Լին նկարահանվել է ավելի քան 250 ֆիլմերում, որոնցից 69-ը՝ սարսափ: Առավել մեծ փառք դերասանին բերել են չարագործների դերերը: Լին Բրիտանական կայսրության շքանշանակիր էր:

Դերասանը հայտնի է նաեւ 1958-ին նկարահանված Դրակուլա ֆիլմում մարմնավորած Դրակուլայի կերպարով, որն ամենահաջողվածներից մեկն է համարվում: 

Նախորդ հոդվածը‘Նախարարություն. ՀՀ-ում 2006-ից ի վեր մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվում’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի զեկույցը. Խաղաղապահներն ապրանքները փոխանակում են սեքս-ծառայության հետ’