‘Մահացել է Կոնգրեսի Ամասիայի կառույցի ղեկավարը’

1982

Հայ Ազգային Կոնգրեսը խորը ցավով հայտնում է ՀԱԿ Ամասիայի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանի վաղաժամ մահվան մասին:

Արթուր Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժ. 18:00-ին` Ամասիա, 24 փ., 32 տուն հասցեում, հուղարկավորությունը, վաղը` 14:00-ին` նույն հասցեից:

Արթուր Արամայիսի Հարությունյան

Ծնվել է  1959 թվականին Ամասիայում:

Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց և խորհրդային բանակում ծառայելուց հետո 1985 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը: 1985 թվականից աշխատել է Ամասիայի շրջխորհրդի գործկոմում ճարտարապետ, ապա գլխավոր  ճարտարապետ: 1996 թվականից աշխատանքի է տեղափոխվել Շիրակի մարզպետարանի Անշարժ գույքի և կադաստրի բաժնում: 1998 թվականի փետրվարին հրաժարվել է աշխատանքից  զբաղվելով հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեությամբ: 1999 թվականից Ամասիայի ՀՀՇ տարածքային կազմակերպության, իսկ 2013 թվականից ՀԱԿ տարածքային կազմակերպության ղեկավարն էր՝ Ամասիայում Համաժողովրդական Շարժման նախաձեռնողներից ու նվիրյալներից մեկը:  Վերջին երկու տարում կնոջ ողբերգական մահից հետո ապրում էր տղայի ու աղջկա հետ: Ընտանիքի հոգատար հայր էր , սիրված եղբայր , անդավաճան ընկեր:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Օր Անորոշ ‘
Հաջորդ հոդվածը‘Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պարզաբանումը’