‘Մահացել է Ջերարդ Գաֆեսճյանը’

1152

88 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը: Նրա մահվան բոթը PanARMENIAN.Net-ին հաստատել են Երևանի Գաֆեսճյանի արվեստների կենտրոնում:

Ջերարդ Լևոն Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին Բրուքլինում, Երկրորդ համաշխարհայինի տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային նավատորմում:

Գաֆեսճյանն ավարտել է Նյու Յորքի Hunter College-ը, էկոնոմիկայի բաժինը՝ բակալավրի աստիճանով, հետո ստացել է երկրորդ մասնագիտությունը St. Johns Law Schoo-ում: Նա ունի իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում:

Իր կարիերան 1925 թվականին նա սկսել է որպես իրավաբանական խմբագիր աշխարհահռչակ West Publishing հրատարակչատանը: 1960 թվականին նա տեղափոխվել է Մինեսոտա:

Գաֆեսճյանի գիտելիքների և ջանքերի շնորհիվ 44 տարվա ընթացքում West Publishing հրատարակչատանը ամուր դիրքեր նվաճեց շուկայում, աշխատակիցների թիվն աճեց 2000 մինչև 6500:

1996 թվականին Գաֆեսճյանը հիմնադրեց «Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը», որի գործունեությունը հիմնականում ուղղված է հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Շուրջ 50 մլն դոլար ներդրվեց Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման համար:

Ջերարդ Գաֆեսճյանը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Նրա հիմնադրամը մեծ նվիրատվություններ է կատարել ի նպաստ թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար:

Գաֆեսճյանը աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Jamba Juice Company-ի և Իտալիայում ու Հունգարիայում գինեգործական գործարանների սեփականատեր է, նաև զգալի դիրք էր գրավում Ֆլորիդայի և Մինեսոտայի անշարժ գույքի շուկաներում:

Նախորդ հոդվածը‘Կասիլյասը վերադառնում է մեկնարկային կազմ’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել երկրաշարժ’