‘Կասիլյասը վերադառնում է մեկնարկային կազմ’

961

Իսպանիայի հավաքականի 32-ամյա դարպասապահը 238 օր հետո՝ այսօր մեկնարկող ՉԼ-ի «Գալաթասարայի» դեմ խաղում, կվերադառնա իր հարազատ ակումբի մեկնարկային կազմ: Անցյալ մրցաշրջանի միջնամասից հետո Ժոզե Մոուրինյոն նախ վստահեց երիտասարդ Ադանին, իսկ հետո գնեց Դիեգո Լոպեսին, ով Կասիլյասի փոխարեն խաղում է նաև Կարլո Անչելոտիի օրոք: Իսպանական լրատվամիջոցները համարում են, որ Կարլո Անչելոտիի ընտրած մոտեցումը՝ Լոպեսը՝ «Պրիմերայում», Կասիլյասը՝ ՉԼ-ում, կարող է օգնել Իկերին վերագտնել իր խաղը և լավ մարզավիճակով մոտենալ ԱԱ 2014-ին. հակառակ դեպքում՝ ազգային հավաքականում էլ փոխարինողներ կգտնվեն:

Նախորդ հոդվածը‘Հարկատուների փողերը «շան փայ են դառնում». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Ջերարդ Գաֆեսճյանը’