‘Մահացել է «Ռեալ»-ի և «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը’

1089

35 տարեկան հասակում ավտովթարի պատճառով կյանքից հեռացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը: Այս մասին հայտնում է AS պարբերականը: 

Դեպքը տեղի է ունեցել Սևիլիա քաղաքում: 

Իսպանացու նախկին ակումբը՝ «Սևիլիա»-ն հաստատել է նրա մահը: 

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ այնպիսի անվանի ակումբների կազմում, ինչպիսիք են «Արսենալ»-ը, «Ատլետիկո»-ն և «Ռեալ»-ը: 

Իսպանիայի հավաքականի նախկին խաղացողն այժմ խաղում էր իսպանական «Էստրեմադուրա»-ի կազմում: 

Ռեյեսը հասցրել է 3 անգամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը, դարձել Լա Լիգայի չեմպիոն և «Արսենալ»-ի կազմում հաղթել Պրեմիեր լիգայում ու դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: 

 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘ «Լիվերպուլ»- «Տոտենհեմ». Չեմպիոների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ ‘