‘«Մահվան տեսիլ» կինոդրաման` Եղիշե Չարենցի մասին (դիտել ֆիլմը)’

5423

Չարենցի մահվան օրը՝ նոյեմբերի 27-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Ազատություն» ռադիոկայանը ներկայացրեց մեծ բանաստեղծի կյանքի ողբերգական դրվագները՝ Երեւանի բանտում անցկացրած վերջին օրերը, դաժան հարցաքննությունները՝ «Մահվան տեսիլ» գեղարվեստական կինոդրամայում։ Այսօր արդեն ֆիլմը կարելի է դիտել օնլայն:

Իզաբելլա Չարենցի հուշերի հիմա վրա նկարահանված ֆիլմը ներկայացնում է Ստալինյան ռեժիմի անմարդկային դեմքն ու Չարենցի կյանքի անձնական ողբերգությունը:«Մահվան տեսիլ» գեղարվեստական դրաման, որտեղ ամփոփված են Մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքի ողբերգական դրվագները՝ Երեւանի բանտում անցկացրած վերջին օրերն ու  դաժան հարցաքննությունները։

Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհերից էր, որ տվեցին հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլև նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը որբացան: Հանճարեղ բանաստեղծի կյանքի այն ժամանակահատվածը, որ երբեք հայ կինոյում չի ներկայացվել: Բանաստեղծի մահվանից 75 տարի անց՝ առաջին անգամ հեռուստաէկրանին:

«Մահվան տեսիլի» վրա աշխատել են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը, Գայանե Դանիելյանը, Լևոն Գրիգորյանը, Հովհաննես Շողիկյանը և ուրիշներ:

Եղիշե Չարենցին մարմնավորել է Արա Հարությունյանը, Իզաբելլա Չարենցին՝ տաղանդավոր դերասանուհի և ռեժիսոր Նարինե Գրիգորյանը:

Նախորդ հոդվածը‘Նոբելյան մրցանակի երեք դափնեկիրներ դեմ են արտահայտվել Եվրամիությանը Խաղաղության մրցանակ հանձնելուն ‘
Հաջորդ հոդվածը‘Միլիոնատեր ՊԵԿիստներ կամ ՊԵԿ նախագահին եկամուտներով չեն զիջում նաև տեղակալները’