‘Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը՝ 78-րդ հորիզոնականում’

955

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2015 թվականին մամուլի ազատության ինդեքսը: Հայաստանը « պահպանել է նախորդ տարվա իր դիրքերը և զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը՝ 180 երկրների շարքում։

Համաձայն զեկույցի՝ հետազոտությանը մասնակցած 180 երկրների 2/3-ը գրանցել է նախորդ տարիների համեմատ վատագույն արդյունքը։

Մեր հարևաններից Վրաստանն առաջընթաց է արձանագրել 15 տեղով և այժմ 69-րդն է: Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 2 հորիզոնականով և 162-րդն է:

Ադրբեջանը կորցրել է 2 հորիզոնական և զբաղեցրել 162-րդ տեղը՝ դրանով իսկ հայտնվելով վատագույն ցուցանիշներ ունեցող 25 պետությունների ցուցակում։

«Ազատազրկված լրագրողների ու բլոգերների թվով Ադրբեջանը դարձել է Եվրոպայի ամենամեծ բանտը լրագրողների համար»,- նշում են զեկույցի հեղինակները:

Թուրքիան բարելավել է իր դիրքերը 5 կետով եւ զբաղեցնում է 149-րդ հորիզոնականը։ Անցյալ տարվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 40 լրագրող։ Երկրում առկա է համացանցի գրաքննադատություն։

Մամուլի ազատության ցուցանիշով առաջինը Ֆինլանդիան է, որին հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան: : Ընդ որում՝ Ֆինլանդիան «Ռեպորտյորներ՝ առանց սահմանների»-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ: Երկրների ցանկը եզրափակում են Չինաստանը, Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան:

ԵՏՄ երկրներից Ռուսաստանը 152-րդն է, Բելառուսը՝ 157-րդը, Ղազախստանը՝ 160-րդը:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը փակ է’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ. Ոստիկանները պաշտոնատար անձին փորձել են զերծ պահել պատասխանատվությունից’