‘Մամուլի ազատության համաշխարհային օրը. լրագրողների թշնամիներն ու բարեկամները’

1035

Մամուլի ազատության համաշխարհային օրը, որ նշվում է մայիսի 3-ին, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը տագնապ է հնչեցնում. 2012 թ. սպանվել է 90 լրագրող, և սա ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների ընթացքում: Ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Սիրիան, որտեղ ռազմական հակամարտությունը լուսաբանելիս զոհվել է 39 լրագրող, այդ թվում՝ ճապոնուհի Միկա Յամամոտոն, ամերիկուհի Մերի Քոլվինը և ֆրանսիացի Ժիլ Ժակյեն: Տարբեր երկրների բանտերում են գտնվում մամուլի ավելի քան 170 ներկայացուցիչներ: Այդ երկրների շարքում առանձնանում է Իրանը, որն իրավապաշտպաններն անվանում են «լրագրողների համար աշխարհի ամենամեծ բանտը»:

Մամուլի ազատության թշնամիների ցուցակից, որը կազմում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, այս տարի դուրս է մնացել Մյանմայի նախագահը. այդ երկրում, վերջին հիսուն տարիների ընթացքում՝ առաջին անգամ, հայտնվել են մասնավոր թերթեր, և վերացվել է գրաքննությունը: Մամուլի ազատության թշնամիների ցուցակում, ի թիվս այլոց, ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների անունները, փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Երեւանցին հետ է ուղարկում Տարոն Մարգարյանի նամակը՝ սխալներն ուղղած. Լուսանկար’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Ավանի թաղապետը իր ունեցվածքով փորձում է ետ չմնալ Տարոն Մարգարյանից. Փաստաթղթեր ‘