‘Հիշեցում. Ավանի թաղապետը իր ունեցվածքով փորձում է ետ չմնալ Տարոն Մարգարյանից. Փաստաթղթեր ‘

2671

Պարզվում է՝ միայն Տարոն Մարգարյանը չէ, որ ապրում է աշխատավարձով, բայց բավականին ունեցվածք է կուտակել: ՀՀԿ ցուցակում հայտնված Ավանի ներկայիս թաղապետ Մանվել Ջավադյանը, (վերջինս թաղապետ է դարձել Տարոն Մարգարյանից հետո), ով մինչ այդ եղել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը հետ չի մնում իր կուսակից ընկերոջից՝ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանից:  

ԿԸՀ ներկայացրած պաշտոնական հայտարարագրում, Ջավադյանը հայտարարագրել է 3 բնակարան, (Ավան Առինջում՝ 64 քմ, Ավանում՝ 96 քմ եւ Լեփսիուսի փողոցում՝ 54 քմ), mեքենա՝ Մերսեդես E500: Ըստ ԿԸՀ հայտարարագրի, Ջավադյանը թաղապետի պաշտոնում ստանում է մոտ 260 հազար աշխատավարձ, համենայնդեպս, մեկ տարվա կտրվածքով որպես աշխատավարձ է հայտարարագրել 3 մլն 300 հազար դրամ: Վերջինս որեւէ բիզնես չի հայտարարագրել, սակայն, կասկածելի դրամական եկամուտներ ունի: Ջավադյանը հայտարարագրել է 45 մլն դրամ եւ 170 հազար դոլար դրամական միջոցներ: Ի դեպ, գրեթե նույն պատկերը մյուս թաղապետերի պարագայում է, ովքեր եւս ընդգրկվել են ՀՀԿ ցուցակում: Հիմա, պատկերացրեք, թե իշխանությունները որքան են հղփացել, որ անգամ որպես Տարոն Մարգարյանի ստվերը հայտնի սույն անձնավորությունը նման գումարներ է դիզել: Հարց՝ ինչպե՞ս: Եթե մարդը պետական ծառայող է, եւ ապրում է աշխատավարձով, ապա նման չափի գումարները միայն մեկ տեղից կարող են ի հայտ գալ՝ կոռուպցիայից, պետական միջոցների վատնումից եւ թալանից: Եթե, իհարկե, ժառանգություն չի ստացել:

 

 

Նախորդ հոդվածը‘Մամուլի ազատության համաշխարհային օրը. լրագրողների թշնամիներն ու բարեկամները’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Թիվ 35 դպրոցի տնօրենը Տարոն Մարգարյան է քարոզում դպրոցում. Տեսանյութ’