‘Մամուլն այսօրվա նոն-ստոպ ասուլիսների մասին’

1133

Մամուլն այսօրվա նոն-ստոպ ասուլիսների մասին

«Այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի է ունենալու շատ հետաքրքիր միջոցառումների շարք: Պայմանականորեն այն կարելի է կոչել «Հուժկու պատասխաններ Վերահսկիչ պալատին» ասուլիսների շարք՝ նոն-ստոպ ռեժիմով:

Լրագրողների հետ հանդիպելու են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Ֆիննախարար Դավիթ Սարգսյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Յուրաքանչյուր ասուլիսի համար հատկացվել է կես ժամ և դրանք հաջորդելու են մեկը մյուսին՝ առանց ընդմիջումների: Այս աննախադեպ նոն-ստոպ շարքը ուշագրավ է նրանով, որ այդպես է կառավարությունը պատասխանելու Վերահսկիչ պալատի եզրակացությանը: Իսկ ավելի ուշագրավ է այն, որ այդ նոն-ստոպ անում են միայն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր մոտ հրավիրած վերջին խորհրդակցության ժամանակ «ատդուշի քլգնեց» ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: Ու ստացվում է, որ մինչև այդ նախարարները ասելիք չունեին, իսկ դրանից հետո ասելիքն այնքան շատ է, որ ասուլիսները նոն-ստոպ են անում»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նույն թեմայով «Ժողովուրդը» գրում է.

Երեկ և այսօր նախարարների ասուլիսների շքերթ է. լրագրողների հետ հանդիպելու առիթը ՎՊ հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելն է, որը նրանք անում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով։ Ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, Տ. Սարգսյանը, չբավարարվելով այդ հանձնարարությունը կառավարության նիստում հրապարակային հնչեցնելով հետո անձամբ է նախարարներին հանձնարարել հերքել ՎՊ ներկայացրած բոլոր մեղադրանքները, որոնք առնչվում են իրենց գերատեսչություններին։

 Սակայն գործադիրի ղեկավարը հերթական անգամ անհարմար վիճակում է հայտնվել։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՎՊ հաշվետվությունը ոլորտ առ ոլորտ քննարկվել է համապատասխան գերատեսչություններում, նախարարների 90 տոկոսը ստորագրել է հաշվետվությունների տակ, ընդունել իր մեղքն ու կարճ ժամանակում վերացրել խախտումները՝վճարելով «հավելագրումների արդյունքում պետական բյուջեին հասցված վնասը», իսկ կտրոններն ուղարկել ՎՊ։ Հետաքրքիր է, թե ինչն են հերքում այդքանից հետո:

Նախորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’