‘Մամուլ. Թաիլանդի վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ ‘

786

Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը հրաժարվել է ընդդիմության պահանջով հրաժարական տալ և հեռանալ պաշտոնից, այսօր հաղորդել է Thai PBS հեռուստաալիքը:

Երկուշաբթի երեկոյան ընդդիմությունը պահանջել էր, որպեսզի վարչապետը 24 ժամվա ընթացքում հրաժարական ներկայացնի Պհումիպհոն Ադուլյադետ արքայի անունով: Թաիլանդի սահմանադրության համաձայն՝ վարչապետը կամ նրա պարտականությունները կատարողը կարող է հրաժարական տալ ճգնաժամի դեպքում: Այդ դեպքում թագավորը ժամանակավոր վարչապետ է նշանակում, որը նոր կառավարություն է ձևավորում և ղեկավարում երկիրը մինչև ճգնաժամի ավարտը և նոր համապետական ընտրությունների անցկացումը: Թաիլանդի պատմության ընթացքում մի քանի դեպքեր կան, երբ թագավորը նշանակել է վարչապետին, սակայն բոլոր այդ դեպքերում դա տեղի է ունեցել բացառապես ռազմական հեղաշրջումներից կամ Բանգկոկի փողոցներում հակամարտող կողմերի արյունալի բախումներից հետո:

«Ես մտադիր չեմ հրաժարական տալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, ինչպես դա պահանջում է ընդդիմությունը, քանի որ նման քայլ անելու հիմքեր չկան»,- այսօր հայտարարել է Չինավաթը կառավարության նիստում:

Կառավարության նիստն անցկացվել է Թաիլանդի ցամաքային զորքերի մարզական ակումբներից մեկի շենքում, քանի որ Կառավարական տունը Բանգկոկում դեռևս շրջափակված է ցուցարարների կողմից, փոխանցում է ria.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Աղմկարար կանայք խանգարել են տաջիկ ընդդիմադիր գործչի ասուլիսը’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված երթ. Ֆոտոշարք’