‘Մայդանում Մոսկվայից նորությունների են սպասում’

878

Կիևի կենտրոնում Անկախության հրապարակը չլքող ցուցարարները լուրերի են սպասում Մոսկվայից. այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ուկրաինա-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի նիստ, որտեղ, հնարավոր է, պայմանավորվածություններ ձեռք բերվեն գազի նոր գնի և Մոսկվայի կողմից տրամադրվող օգնության  վերաբերյալ: Եվրաինտեգրման կողմնակիցները չեն վստահում նախագահ Յանուկովիչին և համարում են, որ նա պատրաստ է «Ռուսաստանին վաճառել Ուկրաինայի ինքնիշխանությունը»: «Մեր կառավարությունն ապացուցել է, որ ինքը միանգամայն անկանխատեսելի է: Նույնիսկ ուսանողները չեն կարող նրանց կանգնեցնել, այնպես որ՝ մենք մեզ համար ենք վախենում, մենք պետք է պաշտպանենք ինքներս մեզ»,- ասել է ուսանողական խորհրդի անդամներից մեկը:

Ընդդիմությունը, Մոսկվայից լուրերի սպասելուն զուգահեռ, բանաձև է ընդունել, որը նախագահին «արգելում է որևէ համաձայնագիր ստորագրել ուկրաինացի ժողովրդի անունից»: Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի կառավարությունը կարող է 15 միլիարդ դոլարի վարկ առաջարկել Ուկրաինային, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մերկելը հաստատվել է ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանին համբուրած ցուցարարուհուն Իտալիայում սեռական ոտնձգության մեղադրանք է ներկայացվել’