‘Մայլզ. Ընդգծում ենք առանց նախապայմանների հայ-թուրքական արձանագրությունների ընդունման անհրաժեշտությունը’

898

Կարևորագույն խնդիրներից մեկը  Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ռիչարդ Մայլզը՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեում լսումների ժամանակ:

«Մենք նախկինի պես ընդծում ենք առանց նախապայմանների հայ-թուրքական  արձանագրությունների ընդունման անհրաժեշտությունը»,- նշել է նա, ակնհայտ համարելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջխաղացման պատասխանատվությունն ընկած է Թուրքիայի վրա:

Մայլզը հավելել է, որ 2015 թվականին, 20-րդ դարի ողբերգական իրադարձությունների 100-ամյա տարելիցի նախաշեմին ԱՄՆ համերաշխ աջակցություն կցուցաբերի հայ ժողովրդին:

Մայլզը նաեւ հավաստիացրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտունում իր նշանակման դեպքում ինքն ըստ ամենայնի կաջակցի ԵԱՀԿ Միսնկի խբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված ջանքերին:

Նախորդ հոդվածը‘Ռուս փորձագետ. ՄՄ-ին ՀՀ անդամակցությունը տեղի կունենա մոտ ժամանակներս ‘
Հաջորդ հոդվածը‘Մուկուչյանը սովորեցնում է ղարաբաղցիներին՝ ինչպես «ճիշտ փոխել» օրենսգիրքը ‘