‘Մայքլ Մուրը նշել է ընտրություններում դեմոկրատների ամենաուժեղ թեկնածուի անունը’

1458

Դեմոկրատական կուսակցության կողմից ամենաուժեղ թեկնածուն 2020 թ․ նախագահական ընտրություններում կարող է լինել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկինը՝ Միշել Օբաման։

Նման համոզմունք է հայտնել ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրը։

«Մեզ պետք է այնպիսի թեկնածու, որին ամերիկացիները սիրում են, և որը քաղաքական շրջանակների մի մասը չի»,- նշել է Մուրը, որը սատարում է դեմոկրատների կուսակցությանը և պարբերաբար քննադատում է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։

«Կա մի մարդ, որը կարող է ջախջախել Թրամփին, նա դեռ չի հայտարարել ընտրություններում իր մասնակցության մասին»,- ասել է ռեժիսորը և պարզաբանել, որ նկատի ունի Միշել Օբամային։ «Նա կհաղթի բանավեճերում, Թրամփը չի կարող վախեցնել նրան, չի կարող անուն կպցնել»,- ենթադրում է Մուրը։

Մայքլ Մուրը ամերիկյան ամենահայտնի վավերագրող ռեժիսորներից է։ Նրա ֆիլմերի ցանկում են «Ֆարենհեյթ 9/11»-ը (Farenheit 9/11, 2004 թ․) , «Բոուլինգ Կոլումբինի համար» (Bowling for Columbine, 2002 թ․)։ Մուրը հեղինակավոր պարգևների, այդ թվում «Օսկարի» և «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Թրամփն սպառնացել է ազատ արձակել ԵՄ քաղաքացի հանդիսացող ԻՊ գրոհայիններին’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Պայթյուն Երեւան-Սեւան ավտոճանապարհին’