‘Թրամփն սպառնացել է ազատ արձակել ԵՄ քաղաքացի հանդիսացող ԻՊ գրոհայիններին’

1317

ԱՄՆ իշխանությունները կարող են ազատ արձակել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձերբակալված գրոհայիններին, եթե իրենց հայրենի երկրները չընդունեն նրանց։

Նման նախազգուշացում է արել Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ԻՊ-ի հազարավոր գրահայինների ենք պահում։ Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան նրանց տանի։ Տեսնենք՝ կանե՞ն դա եվրոպական պետությունների իշխանությունները։ Եթե չանեն, ապա մենք, հավանաբար, ստիպված կլինենք բաց թողնել նրանց դեպի Եվրոպա»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը։

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրաքում ու Սիրիայում նրա գործընկերների մոտ է գտնվում 2,5 հազար ԻՊ գրոհային՝ եվրոպական երկրներից։ Նա նաև հավելել է, որ դաշինքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, և Իրաքում ու Սիրիայում իրենց գործընկերները բռնել են «ԻՊ ավելի քան 10 հազար գրոհային»։

Ամերիկյան վարչակազմի կարծիքով՝ Իրաքում և Սիրիայում շարունակում են գործել ԻՊ մոտավորապես 15 հազար գրոհայիններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Սթարիջը կարող է տեղափոխվել Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘Մայքլ Մուրը նշել է ընտրություններում դեմոկրատների ամենաուժեղ թեկնածուի անունը’