‘Մանուկյան. Ազատության հրապարակը 30 տարի առաջ ցնցեց ողջ աշխարհը’

1881

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Արցախյան շարժման մեկնարկի 30-ամյա հավաքը: Հրապարակում երեք օրվա ընթացքում կգործի ցուցահանդես, որի ընթացքում կցուցադրվեն Շարժման առաջին տարիներից լուսանկարներ, պլակատներ, ցուցապաստառներ: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ ցուցահանդեսը այնուհետեւ կմեկնի նաեւ Գյումրի եւ Վանաձոր ու այլ քաղաքներ:   

Հավաքն սկսվեց 88-ի հայտնի շեփորի  հնչյուններով:  Մանուկյանը ցույց տվեց այն շեփորներից մեկը, որով 1988-ի հանրահավաքների ժամանակ նվագում էր «Շեփոր Աշոտը»: 

«30 տարի առաջ այս հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը: Այս հրապարակում սկսվեց շարժում, որը սկիզբ դրեց Սովետական իմպերիայի քայքայմանը, այն խարխլեց նաեւ ողջ սոցիալիստական ճամբարի հիմքերը», — ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ Ղարաբաղյան շարժումը առաջնեկն էր սոցճամբարի տարածքում ողջ ազատագրական ու դեմոկրատական շարժումների: Այն ոչ միայն առաջինն էր ժամանակագրությամբ, այլեւ առաջինն էր մոբիլիզացիայով, կազմակերպվածությամբ եւ իր հումանիզմով, երկարակեցությամբ եւ արդյունքով: Եվ այդ հզորության հիմնական գաղտնիքը, Արամ Մանուկյանի խոսքով,  Ղարաբաղ կոմիտեն էր, որը երկար ժամանակ ղեկավարեց շարժումը:

«Կոմիտեն այնքան հեղինակության պահուստ ուներ, որ երեք տարվա ընթացքում այս հրապարակը լեփ-լեցուն մնաց: Եվ այդ վստահության պաշարը բավականացրեց հետագա տարիներին պետություն կառուցելու համար», — նշեց Կոնգրեսի փոխնախագահը՝ թվարկելով կոմիտեի անդամների անունները:

Նախ, առաջի կազմում էին Իգոր Մուրադյանը, Վաչե Սարուխանյանը, Մանվել Սարգսյանը:

Այնուհետեւ եկան Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Սամվել Գեւորգյանը, Սամսոն Ղազարյանը, Դավիթ Վարդանյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը

 

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի տոնական հավաքը. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Բաբկեն Արարքցյան. Հայաստանի անկախությունն անդառնալի է’