‘Մանուկյան. Հայաստանի կրթական համակարգը ամորձատված է. Տեսանյութ’

1798

«Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` նշելով, որ նախագիծը դրական գնահատելով հանդերձ, չի կարող ընդհանրական չնայել կրթական ոլորտին: 

«Համակարգը, որտեղ քայլեր եք կատարում, հիվանդ է, քաղաքականացված է, եւ օգտագործվում է իշխանության կողմից իր խնդիրները լուծելու համար, որը արտահայտվեց նաեւ դեկտեմբերի 6- ին, երբ ողջ հանրակրթական համակարգը ներգրավված էր կեղծիքների մեջ»,- նշեց Մանուկյանը:

Նա նշեց, որ կրթական ոլորտում այսօր չկա մրցակցություն, եւ այդ «չմրցակցության» արդյունքում բժիշկներ, ուսուցիչներ են արտադրվում, որոնք վախեցած մարդիկ են, որոնք խելոք ենթարկվում են իշխանություններին:

«Վախեցած քաղաքացի բուհում դաստիարակելը նշանակում է վաճառել վաղվա օրը: Տեսե՞լ եք բուհերից որեւէ քաղաքական ակտիվացում լինի, տեսե՞լ եք ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանին խեղճացած, մեր ուսխորհուրդները, բոլորը քաղաքականացված են, ու փորձի որեւէ ուսանող կամ դասախոս այդ համակարգից դուր գա… Հայաստանի կրթական համակարգը ամորձատված է, որովհետեւ քաղաքական ճնշումների տակ է: Դուք վախեցած համակարգ եք ստեղծում, բայց չեք հասկանում, որ այսօր այդ նույն վախը ոչ միայն ձեր հանդեպ է արտահայտվելու, այլեւ վաղը արտաքին թշնամու նկատմամբ, դուք սերունդ եք ոչնչացնում: … Ընդհանրապես, եկեք ուսուցիչներին դասենք դատախազների, դատավորների, ՊՆ աշխատողների դասին, որոնք չպետք է ընդգրկված լինեն ընտրական հանձնաժողովների կազմում, ուսուցիչն իրավունք չունի կուսակցական քարոզ անել: Ես ուսուցիչների եմ հանդիպել, որոնք երեք անգամ ՀՀԿ անդամ են դարձել, որ թիվը շատ լինի:

Խեղճ քաղաքացին հարստություն չէ, քաղաքացին հարստություն է, երբ ինքը ըմբոստ է, պայքարում է իր իրավունքների համար»,- հայտարարեց Մանուկյանը:  

Տեսանյութը` Ա1+-ի 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ թեկնածուի առաջադրման կարգը փոխվեց’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Նել Գվինը. սրտի կտոր էր այս նարնջե աղջիկը ‘