‘Մանուկյան. Ցանկության դեպքում կարելի բացահայտել գազի հարցով ողջ ճշմարտությունը’

1051

Այսօր Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովը գումարեց  իր երկրորդ նիստը: Հիշեցնենք, որ հանձնաժողովում ընդգրկված են՝ ՀՀԿ-ից՝ Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը եւ Խոսրով Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը եւ Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ-ից՝ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը,  ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը: Նշենք նաև, որ հանձնաժողովի նախագահն է ՀՀՅ-ական Դավիթ Հարությունյանը, իսկ փոխնախագահը՝ Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ից:

iLur.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ նիստի ընթացքում խնդիրները բաժանվեցին 4 խմբի, որոնք պետք է ուսումնասիրվեն զուգահեռաբար՝ աշխատանքային խմբերում եւ ընդհանուր խմբում: ՀԱԿ քարտուղարը  հավելեց, որ ցանկություն է հայտնել ընդգրկվելու սակագինն ուսումնասիրող խմբի մեջ:

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ նաեւ հանձնաժողովի աշխատանքային խմբերի առաջին հավաքը, որի ընթացքում կոնկրետացվեցին պարզաբանվող հարցերը: Մանուկյանը հայտնեց, որ հաջորդ հավաքը տեղի կունենա մի քանի օրից: «Այս պահին հանձնաժողովի աշխատանքը դրական եմ գնահատում. տրամադրված լինելու դեպքում կարելի է բացահայտել ողջ ճշմարտությունը»,- հայտնեց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, իսկ տեղակալ՝ Միքայել Մելքումյանը:

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Յարոշի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Կորեական հարված՝ ռուսական ոճով. Ինչպես արտահոսեցին Սերժ Սարգսյանի կորեական արկածները’