‘«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Անգլիայի գավաթակիր (տեսանյութ)’

1545

Հանդիպման մինչև 78-րդ րոպեն ցուցատախտակին 0:0 հաշիվն էր: 78-րդ րոպեին Ջեյմս Պանչեոնն առաջ մղեց «Քրիսթալ Փելասին»: Լուի վան Գալի թիմին հաջողվեց արագ վերականգնել հաշվի հավասարությունը. 3 րոպե անց պատասխան գոլը խփեց Խուան Մատան:

Հանդիպման հիմնական ժամանակում նոր գոլեր չարձանագրվեցին, և հաղթողին որոշելու համար խաղը տեղափոխվեց հավելյալ ժամանակ, որի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նախ Քրիս Սմոլինգին հեռացման պատճառով մնաց 10 հոգով, ապա գոլ խփեց. 110-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ջեսսի Լինգարդը 

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» 12-րդ անգամ հաղթեց Անգլիայի գավաթի խաղարկությունում, իսկ Լուի վան Գալի գլխավորությամբ այս տիտղոսը թիմի համար առաջինն է:

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» ռեկորդային 18-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթակիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սուարես. «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ունեի’