‘«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Ֆոսու-Մենսայի հետ պայմանագիրը’

1462

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է կիսապաշտպան Տիմոտի Ֆոսու-Մենսայի հետ պայմանագիրը։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հաղորդում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

«Տիմոտին երիտասարդ և մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է։ Ուրախ եմ, որ նա նոր պայմանագիր է կնքել։ Գոհ եմ նրա աշխատանքից և գրանցած առաջընթացից»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում նախորդ մրցաշրջանում նորամուտը նշած Ֆոսու-Մենսայի նախկին պայմանագրի ժամկետը լրանալու էր 2017 թվականին։

Նախորդ հոդվածը‘A խումբ. Արսենալը ֆանտաստիկ հաղթանակ տարավ, ՊՍԺ-ն նույնպես 3 միավոր վաստակեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասը գերազանցել է Չավիի ռեկորդը’