‘A խումբ. Արսենալը ֆանտաստիկ հաղթանակ տարավ, ՊՍԺ-ն նույնպես 3 միավոր վաստակեց (տեսանյութ)’

1523

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում կայացան A խմբի հանդիպումները:

«Արսենալը» սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Լուդոգորեցի» դարպասը՝ տանելով ջախջախիչ հաղթանակ: Լոնդոնյան թիմից հեթ-տրիկ ձևակերպել Մեսութ Օզիլը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Սանչեսը, Ուոլքոթը և Օքսլեյդ-Չեմբերլենը:

Խմբի մյուս խաղում «Պարի Սեն Ժերմենը» 3:0 հաշվով հաղթել է «Բազելին»: Ֆրանսիայի չեմպիոնի կազմից աչքի են ընկել Դի Մարիան, Լուկասը և Կավանին:

3-րդ տուրից հետո «Արսենալը» և ՊՍԺ-ն 7-ական միավորով գլխավորում են աղյուսակը, իսկ «Բազելը» և «Լուդոգորեցն» ունեն 1-ական միավոր:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. Խումբ C. «Բարսելոնա» – «Մանչեսթեր Սիթի» 4-0. Մեսսիի հեթ-տրիկը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Ֆոսու-Մենսայի հետ պայմանագիրը’